Toyota-ն 2000 ձիաուժ հզորությամբ Land Cruiser է ներկայացրել (լուսանկարներ)

16:04 • 02.11.16

Ճապոնական Toyota մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է Land Cruiser մեքենայի նոր տարբերակը՝ համալրված 2000 ձիաուժ հզորությամբ շարժիչով:


Ինչպես հայտնում է motor.ru-ն, նորույթը ստացել է Land Speed Cruiser անվանումը: Այն պատրաստված է Land Cruiser 200 մեքենայի հիմքով ու ստեղծվել է հատուկ SEMA թյունինգ շոուի համար:


Կոնցեպտուալ արտաճանապարհային փոխադրամիջոցի V8 շարժիչն ունի 5.7 լ աշխատանքային ծավալ: Դրա զարգացրած առավելագույն արագությունը 354 կմ/ժ է:


Աղբյուրը նշում է, որ Toyota-ն մեքենայի վերաբերյալ այլ մանրամասներ չի ներկայացրել՝ ասելով միայն, որ դրա ամեն մի դետալ ենթարկվել է ձևափոխության:


Հայտնի է, որ ընկերությունը SEMA թյունինգ շոուի շրջանակում ներկայացնելու է ևս 6 մեքենա:

 

Toyota Land Speed Cruiser может разогнаться до 354 километров в час

Toyota Land Speed Cruiser может разогнаться до 354 километров в час. Фото 1

Toyota-ն 2000 ձիաուժ հզորությամբ Land Cruiser է ներկայացրել (լուսանկարներ)