Ռուսաստանում հետախուզության համար նախատեսված օդապարուկ են ստեղծել

13:41 • 02.11.16

Ռուսաստանի «Սարքաշինության միացյալ կորպորացիան» օդապարուկների (воздушный змей) շարք է ստեղծել, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ռազմական հետախուզություն իրականացնել: Այդ մասին հայտնել են կորպորացիայում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ինչպես հայտնել է կորպորացիայի ներկայացուցիչը, օդապարուկը կարող է բարձրանալ մի քանի կիլոմետր բարձրության վրա՝ լուծելով մի շարք խնդիրներ: Օրինակ՝ այն կարող է վերահեռարձակել կապը ռազմական նավերի և ցամաքային ստորաբաժանումների համար: Դրա շնորհիվ կարելի է նաև բեռներ տեղափոխել լեռների և գետերի մյուս կողմ, ինչպես նաև իրականացնել տեսահսկողություն և ճառագայթային վերահսկողություն:


Նշվում է նաև, որ օդապարուկի կառուցվածքը երաշխավորում է թռիչքի կայունությունն անգամ եղանակային վատ պայմաններում: