Apple-ը վիրտուալ իրականության սաղավարտի արտոնագիր է ստացել iPhone-ի համար

20:17 • 03.11.16

Apple ընկերությունը սմարթֆոնների համար նախատեսված վիրտուալ իրականության սաղավարտի նոր արտոնագիր է ստացել:

Ինչպես հայտնում է Digital Trends-ը, սարքի նկարագրության համաձայն` այն գրեթե ոչնչով չի տարբերվում մրցակիցների VR-սաղավարտներից: Հետաքրքրական է միայն այն, որ փոքր էկրանով գաջեթը նախատեսված է սմարթֆոնի համար:

Սաղավարտի արտոնագրում նշվում է զույգ ոսպնյակների, հեռավորության սենսորի, սենսորային վահանակի, կառավարման ստեղների առկայության մասին:  

Հայտնի է, որ վիրտուալ իրականության ասպարեզում Apple-ը զգալիորեն զիջում է մրցակից ընկերություններին: Եթե Samsung-ն արդեն վաղուց վաճառքի է հանել իր VR-սաղավարտները, ամերիկյան տեխնոլոգիական հսկան դեռ առաջին քայլերն է անում այս ասպարեզում:

 

 

Apple-ը վիրտուալ իրականության սաղավարտի արտոնագիր է ստացել iPhone-ի համար