Շվեյցարացիները 17.000 դոլարանոց iPhone 7 են ներկայացրել (լուսանկարներ)

15:52 • 03.11.16

Ժնևում գործող Golden Dreams դիզայներական ընկերությունը ներկայացրել է ներկայում ամենապահանջված սմարթֆոններից մեկի՝ iPhone 7-ի գերթանկարժեք տարբերակը:


Ինչպես նշում է luxurylaunches.com կայքը, iPhone 7 Carbon Concept Edition անվանումը ստացած նորույթն արժե 17.000 դոլար: Դրա առանձնահատկությունն այն է, որ մոդելն աշխարհում առաջին սմարթֆոնն է` պատրաստված ածխածնային մանրաթելի ամբողջական կտորից:


Աղբյուրը նկատում է, որ դրա շնորհիվ այն չափազանց թեթև է, բայց, միևնույն ժամանակ, գերամուր:


Նշվում է, որ Golden Dreams-ն այս հեռախոսից կարտադրի ընդամենը 77 օրինակ:

 

worlds-first-full-carbon-iphone-3

 worlds-first-full-carbon-iphone-2

worlds-first-full-carbon-iphone-1

 

 

 

 

 

 

Շվեյցարացիները 17.000 դոլարանոց iPhone 7 են ներկայացրել (լուսանկարներ)