Գերմանացիները ներկայացրել են 2017-ի ամենահուսալի ավտոմեքենաների աղյուսակը
Տեխնիկական վերահսկման գերմանական միությունը հրապարակել է մեքենաների հուսալիության TÜV-Report 2017 հերթական վարկանշային աղյուսակը:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը` վկայակոչելով գերմանական աղբյուրը, 2-3 տարեկան մեքենաների շարքում առաջատարը դարձել է լյուքս դասի Mercedes-Benz GLK գերմանական կոմպակտ քրոսովերը: Առաջին տեղը Mercedes-ի հետ փոքր-ինչ ցածր ցուցանիշով կիսել է մեկ այլ գերմանական ավտոմեքենա` Porsche 911-ը:
Հուսալի ավտոմեքենաների առաջատար հնգյակում մյուս տեղերը ևս գերմանական մոդելներ են զբաղեցրել` Mercedes-Benz B-Class և Mercedes Benz A-Сlass կոմպակտ մեքենաներն ու Mercedes Benz SLK-Сlass ռոդսթերը:
Հաջորդ հնգյակում ընդգրկվել են ճապոնական Mazda 2, գերմանական Mercedes Benz M/GL-Сlass արտաճանապարհայինը, Opel Adam, Opel Mokka և Audi Q5 մոդելները:
Միևնույն ժամանակ ամենից ոչ հուսալի մեքենաներ են ճանաչվել հարավկորեական Kia Sorento և Kia Sportage մոդելները:










