Ամենաարագընթաց հիբրիդային մեքենան համաշխարհային ռեկորդ է սահմանել (տեսանյութ)
ԱՄՆ-ի Բոննեվիլ աղի լճում Hyundai Ioniq մակնիշի մեքենան արագության ռեկորդ է սահմանել` դառնալով ամենաարագընթաց հիբրիդային մոդելն աշխարհում:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, երկու մրցավազքի արդյունքում մեքենայի միջին առավելագույն արագությունը կազմել է 253,9 կմ/ժամ, մինչդեռ առավելագույն արագությունը կազմել է 258,6 կմ/ժամ:
Hyundai Ioniq սերիական մոդելը զինված է հիբրիդային ուժային համակարգով, որի կազմում ընդգրկված են 1.6 լիտր ծավալով բենզինային ատմոսֆերային շարժիչը` 105 ձիաուժ հզորությամբ, 43.5 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչը, լիթիում-պոլիմերային մարտկոցներ և 6 աստիճան ռոբոտացված փոխանցման տուփը: 100 կմ/ժամ արագությունը մեքենան զարգացնում է 10.8 վայրկյանում:










