Քնի պակասը հանգեցնում է չափից շատ ուտելուն. հետազոտություն
Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետները պարզել են, որ քնի պակասից տառապող մարդիկ օրական միջինը 385 կալորիա ավելի շատ են օգտագործում, քան այն մարդիկ, որոնք բավականաչափ են քնում:
Հետազոտողների հաղորդմամբ` քնի պակասը խախտում է ցիրկադային ռիթմերի աշխատանքը, ինչն ազդեցություն է գործում գրելին և լեպտին հորմոնների արտադրության վրա: Առաջինը պատասխանատու է սովի, երկրորդը` հագեցածության զգացողության համար:
Korrespondent.net-ը գրում է, որ գիտնականները նման եզրահանգման են եկել` վերլուծելով 172 մարդու մասնակցությամբ 11 հետազոտություն: Այդ հետազոտություններում համեմատվել է 24 ժամվա ընթացքում օգտագործված կալորիաների քանակն արհեստականորեն ընդհատված կամ նորմալ քնից հետո: Պարզվել է, որ քնի պակասից տառապող մարդիկ նախընտրում են ճարպերի բարձր և սպիտակուցների ցածր պարունակությամբ սնունդ:










