Ամերիկացի թյուներները 1000 ձիաուժ հզորությամբ «Մուստանգ» են ներկայացրել. լուսանկարներ

00:38 • 03.11.16

Ամերիկյան Timeless Kustoms ընկերությունը թյունինգային մեքենաների SEMA  ցուցահանդեսին ներկայացրել է Vicious անվանումը կրող կոնցեպտային մեքենան, որն ստեղծվել է 1965 թվականի արտադրության Ford Mustang կուպեի հիման վրա:

Ինչպես գրում է Motor.ru-ն,նորագույն մեքենայի նախատիպը համալրել են 1000 ձիաուժ հզորություն զարգացնող ուժային համակարգով: Կոնցեպտային մոդելը պահպանել է սկզբնական մոդելի տանիքը, սակայն համալրվել է թափքի նոր աերոդինամիկ դիմամասով:

Կուպեն զինվել է 5.1 լիտր ծավալով, 8 մխոցային երկտուրբո շարժիչով, որի հզորությունը 6 աստիճան հաջորդական փոխանցման տուփի հետ համատեղ աշխատելիս կազմում է 1000 ձիաուժ:

 

 

Ամերիկացի թյուներները 1000 ձիաուժ հզորությամբ «Մուստանգ» են ներկայացրել. լուսանկարներ