Բազմաֆունկցիոնալ նորարարական գդալն անտարբեր չի թողնի հատկապես տնային տնտեսուհիներին (տեսանյութ)

11:51 • 03.11.16

Boredpanda.com կայքն ուշագրավ անդրադարձ է կատարել Polygons կոչվող նորարարական գդալին, որը կհետաքրքրի հատկապես եփել-թափելու հետ սեր ունեցողներին:


Վերամշակված պլաստմասսայից պատրաստված գդալը նախատեսված է ոչ թե ուտելու, այլ դրանով ուտեստների տարբեր բաղադրիչները ճիշտ չափելու և լցնելու համար:


Աղբյուրը նկատում է, որ թեյի և ճաշի գդալների չափերով հասանելի գդալը պատրաստված է օրիգամիի մեթոդով ու ամենևին էլ նման չէ գդալի: Սակայն բավական է միայն այն ձեռքը վերցնել ու պլաստմասսայի սովորական կտորը վերածվում է ինքնատիպ չափիչ գդալի:


Ի դեպ, ազատ ժամանակ այն կարելի է օգտագործել նաև որպես գրանիշ:


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Բազմաֆունկցիոնալ նորարարական գդալն անտարբեր չի թողնի հատկապես տնային տնտեսուհիներին (տեսանյութ)