Tag Heuer-ը ներկայացրել է 9.900 դոլարանոց սմարթվոչ՝ պատրաստված վարդագույն ոսկուց (լուսանկարներ)

08:36 • 03.11.16

Ժամագործության ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը՝ Tag Heuer-ը, ցանկանալով հետ չմնալ ժամանակակից տեխնոլոգիական միտումներից, ներկայացրել է լյուքս դասի սմարթվոչ:


Ինչպես հայտնում է The Verge-ը, Connected Watch կոչվող «խելացի» ժամացույցը պատրաստված է վարդագույն ոսկուց ու գործում է Android Wear օպերացիոն համակարգի հիմքով:


Այն ունի շափյուղայից պատրաստված էկրան և ընդհանուր առմամբ նման է նախորդ տարի շվեյցարական բրենդի կողմից ներկայացված օրիգինալ Connected Watch սմարթվոչին:


Նշվում է, որ ժամացույցը վաճառքում կհայտնվի այս ամսվանից՝ 9.900 դոլար գնով:

 

Image result for Tag Heuer's $9,900 smartwatch is made of solid rose goldImage result for Tag Heuer's $9,900 smartwatch is made of solid rose gold

Tag Heuer-ը ներկայացրել է 9.900 դոլարանոց սմարթվոչ՝ պատրաստված վարդագույն ոսկուց (լուսանկարներ)