Թայվանցի դիզայներն արցունքներով կրակող ատրճանակ է ստեղծել (տեսանյութ)

14:37 • 03.11.16

Նիդեռլանդական Էյնդխովեն քաղաքի Դիզայնի ակադեմիայի թայվանցի ուսանողուհի Չեն Ի Ֆեյն արտասովոր նախագիծ է ներկայացրել որպես դիպլոմային աշխատանք:


Ինչպես նշում է Dezeen-ը, դիզայներն արցունքներով կրակող ատրճանակ է ստեղծել:


Մարդու դեմքին հատուկ դիմակ է ամրացվում, որի լարերն անցնում են քթի և ականջի վրայով: Արցունքները կաթում են այտին, ներհոսում սիլիցիումից պատրաստված ձագարի մեջ, սառցակալում և վերածվում սառցե փամփուշտների:

 

Թայվանցի դիզայներն արցունքներով կրակող ատրճանակ է ստեղծել (տեսանյութ)