Volvo-ն չինացիների համար ստեղծել է «ամենաշքեղ» սեդանը (լուսանկարներ)

14:04 • 03.11.16

Շվեդական Volvo մեքենաշինական ընկերությունը հայտարարել է, որ S90 թոփային սեդանի արտադրությունը  Շվեդիայից տեղափոխում է Չինաստան:


Ինչպես նշում է motor.ru-ն, բացի այդ, ընկերությունը ներկայացրել է տվյալ մոդելի՝ հատուկ չինական շուկայի համար նախատեսված նոր տարբերակը՝ այն բնութագրելով որպես «Չինաստանում երբևէ արտադրված ամենաշքեղ մեքենան»:


Volvo S90 Excellence անվանումը ստացած նորույթի առանձնահատկություններից մեկն այն է, որ դրա առաջնային հատվածում բացակայում է ուղևորի նստատեղը: Դրա փոխարեն տեղադրված է հատուկ տուփ՝ կոշիկները դնելու ու ոտքերը հենելու համար: Բացի այդ, տուփին կցված է մուլտիմեդիական համակարգի սենսորային մեծ էկրան, որն ի հայտ է գալիս համապատասխան կոճակը սեղմելուց հետո:


Ինչ վերաբերում է նստատեղերի հետին շարքին, ապա դրանում ներկառուցված է փոքր սառնարան, բաժակները հարմարավետ դնելու հարմարանք ու ծալովի սեղանիկ:


Նշվում է, որ Volvo S90 Excellence-ը համալրված է բախումները կանխարգելող City Safety համակարգով, ինչպես նաև մինչև 130կմ/ժ արագության դեպքում մեքենան ինքնուրույն կառավարող Pilot Assist կրուիզ կոնտրոլով:


Volvo S90 Excellence-ի պաշտոնական շնորհանդեսը կայանալու է Գուանչժոուի ավտոշոուի շրջանակում, մինչդեռ սեդանի վաճառքը կմեկնարկի տարեսկզբին:

 

 Шведы представили топовую версию седана S90

 

 

 

Volvo-ն չինացիների համար ստեղծել է «ամենաշքեղ» սեդանը (լուսանկարներ)