Փորձագետները ուղիներ են մատնանշում՝ ինչպես դուր գալ նրան, ում ինքդ հավանում ես

19:53 • 04.11.16

Ինչպես դուր գալ այն մեկին, ում ինքդ էլ հավանում ես: Սա բարդ հարց է, որին պատասխան գտնել շատերն են փորձում: Փորձագետների կարծիքով` կան գրավչության միջոցներ, որոնք օգնում են դուր գալ ընտրյալին: Այդ միջոցներից մի քանիսը ներկայացնում է AdMe.ru-ն:

1.Կարմիր զգեստը

Հետազոտությունը, որին մասնակցել են Անգլիայի, Չինաստանի, Գերմանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները, ցույց է տվել, որ տղամարդկանց ավելի շատ գրավում են կարմիր հագած կանայք: Այս գույնը հնագույն ժամանակներից բարձր կարգավիճակի նշան է:  

 

2.Դեմքի ճիշտ արտահայտությունը 

Գիտնականները փորձ են անցկացրել. հազարավոր մարդկանց հակառակ սեռի ներկայացուցիչների դեմքի լուսանկարներ են ցույց տվել և խնդրել գնահատել նրանց գրավչությունը: Պարզվել է, որ տղամարդիկ ավելի շատ գրավիչ են համարում երջանիկ տեսք ունեցող կանանց: Կանանց, հակառակը, հպարտ տեսքով տղամարդիկ ավելի շատ են դուր եկել:  

 

3.Ժեստերի մշտական օգտագործումը

Գիտնականները փորձ են անցկացրել «կարճատև ժամադրությունների» տեսանյութեր ցուցադրելով մասնակիցներին և պարզել, որ շատ շարժվող և ակտիվորեն ժեստեր ցուցադրող մարդիկ առավել գրավիչ են թվում: 
 

 

4.Միմյանց աչքերի մեջ նայել 2 րոպե 

Երկար աչքերի մեջ նայելիս կիրք է արթնանում։
 



5.Դուք արձագանքում եք Ձեր ուշադրությունը գրավելու դիմացինի ջանքերին, և դիմացինն էլ նույն կերպ է պատասխանում:

 

 

6.Դուք շուն ունեք 

Փորձի ընթացքում կանայք ավելի շատ հավանել են պատմությունների այն հերոսներին, որոնք շուն են ունեցել:

 

 

7.Դուք հոգ եք տանում շրջակա միջավայրի մասին

Լուրջ վերաբերմունքը էկոլոգիայի նկատմամբ կօգնի ոչ միայն փրկել մոլորակը, այլև ռոմանտիկ հարաբերություններ կառուցել:

 


 

 

Փորձագետները ուղիներ են մատնանշում՝ ինչպես դուր գալ նրան, ում ինքդ հավանում ես