Lenovo-ն կարող է դադարեցնել սեփական բրենդի ներքո սմարթֆոնների արտադրությունը
Չինական Lenovo ընկերությունը կարող է դադարեցնել սեփական բրենդի ներքո սմարթֆոնների արտադրությունը, գրում է Gizmochina կայքը՝ վկայակոչելով սեփական աղբյուրին:
Զրուցակիցը պատմել է պորտալին, որ Lenovo-ում փոփոխությունները տեղի կունենան մոտ ժամանակներս: Ընկերության հաջորդ մոդելները կարտադրվեն Moto բրենդով: Նախկին անվանումով վերջին սարքը կդառնա P2-ը, որը կթողարկվի նոյեմբերի 8-ին Չինաստանում:
Ընկերությունում պաշտոնապես չեն հաստատել Lenovo բրենդով սմարթֆոնների արտադրությունը դադարեցնելու մասին լուրերը: Սպասվում է, որ հայտարարությունը կարվի P2-ի շնորհանդեսի ժամանակ, փոխանցում է lenta.ru-ն։










