Հրապարակվել են Kia Rio սեդանի նոր մոդելի լուսանկարները
Հարավկորեական Kia մեքենաշինական ընկերությունը հրապարակել է չինական շուկայում վաճառվող Kia Rio սեդանի նոր մոդելի՝ K2-ի պաշտոնական լուսանկարները, հայտնում է motor.ru-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ նորույթն առաջարկվելու է 1.4 և 1.6 լ աշխատանքային ծավալով շարժիչներով, որոնք կունենան 100 և 123 ձիաուժ հզորություն:
Ընթացիկ տարվա սեպտեմբերին ներկայացվել էր Rio հեթչբեքի՝ եվրոպական շուկայի համար նախատեսված տարբերակը:



















