Բրիտանիայում առաքման ինքնագնաց մեքենա են ներկայացրել, որը կարելի է հավաքել 4 ժամում
Լոնդոնում տեխնիկական սարքավորումներին նվիրված համաժողովի ժամանակ ներկայացվել է առաքումներ կատարելու համար նախատեսված ինքնագնաց էլեկտրական մինիվենը:
Ինչպես հայտնում է BBC-ն, ընկերությունից պնդում են, որ տրանսպորտային միջոցի դիզայնն ու բաղադրիչ մասերի թեթևությունը նշանակում է, որ այն կարող է հավաքվել մի մարդու կողմից ընդամենը 4 ժամում:
Charge ընկերության տեղեկացմամբ` նորագույն ինքնագնաց տրանսպորտային միջոցները Բրիտանիայի փողոցներում կարող են հայտնվել հաջորդ տարի: Ընկերությունը մտադիր է տարբեր չափսերի բեռնատարներ կառուցել` 3.5-26 տոննա տարողությամբ և արդեն բանակցություններ է վարում համապատասխան ընկերությունների հետ:
Բրիտանական ընկերությունը մտադիր է հաջորդ տարի գործարան բացել Օքսֆորդշիրում և առաջին իսկ տարում 10 000 բեռնատարներ կառուցել:











