Tesla Model S-ը ապակյա տանիք կունենա (լուսանկար)
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ամերիկյան ընկերությունն ամբողջովին ապակյա տանիք է ներկայացրել է իր Model S-ի համար:
Ինչպես տեղեկացնում է Business Insider-ը, այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է ամերիկյան ավտոարտադրող ընկերության ղեկավար Իլոն Մասկը` նշելով, որ նոր տանիքը մշակելը բարդ աշխատանք է եղել, որը, սակայն, մեքենայի ինտերիերը «հիանալի է դարձնում»:
Իհարկե, այդ «յուրահատկությունը» հասանելի կլինի հավելյալ գումարի դիմաց, որը տատանվում է 1500-2000 դոլարի սահմանում:












