Թուրքիայում արգելափակել են Facebook-ը, WhatsApp-ը, Twitter-ը և Youtube-ը

10:49 • 04.11.16

Թուրքիայում այս գիշեր ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության երկու ղեկավարների և 9 պատգամավորների ձերբակալությունից հետո երկրի տարածքում սահմանափակվել է մի շարք ինտերնետային ռեսուրսների աշխատանքը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը: 


Ընդդիմադիր կուսակցության անդամների դեմ իրականացված ոստիկանական հատուկ գործողությունից կես ժամ անց Թուրքիայի գրեթե բոլոր քաղաքներում բնակիչները չեն կարողացել օգտվել Facebook-ից, WhatsApp-ից, Twitter-ից և Youtube-ից: 


Հիշեցնենք, որ այսօր Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 11 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը: 


Դեռևս մայիս ամսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում:

Թուրքիայում արգելափակել են Facebook-ը, WhatsApp-ը, Twitter-ը և Youtube-ը