Adidas-ն այս ամիս վաճառքի կհանի վերամշակված օվկիանոսային աղբից պատրաստված մարզակոշիկներ

14:37 • 05.11.16

Ամերիկյան Adidas ընկերությունն այս ամսվանից վաճառքի կհանի վերամշակված օվկիանոսային աղբից պատրաստված մարզակոշիկներ, որոնք խանութներում կհայտնվեն նոյեմբերի կեսից:


Ինչպես նշում է The Verge-ը, նորարարական տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ստեղծված մարզակոշիկներից արտադրվել է ընդամենը 7.000 զույգ, որից յուրաքանչյուրի գինը 200 եվրո է:


Աղբյուրը մանրամասնում է, որ դրանք ստեղծվել են Parley for the Oceans բնապահպանական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում:


Հետաքրքրական է, որ կոշիկներից յուրաքանչյուրը պատրաստելու համար մասնագետներն օգտագործել են Մալդիվյան կղզիների առափնյա հատվածներից հավաքված 11 պլաստիկե շիշ:


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մյունխենի «Բավարիա» և Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբների անդամներն իրենց ազգային առաջնություններում հանդես կգան վերամշակված օվկիանոսային աղբից պատրաստված մարզահագուստներով: 

 

Adidas-ն այս ամիս վաճառքի կհանի վերամշակված օվկիանոսային աղբից պատրաստված մարզակոշիկներ