Նորարար դիզայնով կահույք, որը թույլ կտա հնարավորինս շատ տարածք խնայել (տեսանյութ)

23:23 • 05.11.16

Կահույք արտադրող կանադական ընկերությունը նորարար մոտեցում է ցուցաբերել իր արտադրանքների պատրաստման հարցում և ժամանակակից կահույքի տարրեր է ներկայացրել, որոնք թույլ կտան հնարավորին տարածություն խնայել փոքր բնակարաններում:

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը, Վանկուվերում գործող ընկերությունը հարմարավետ բազմոցներ, սեղաններ, աթոռներ, պահարաններ և կահույքի այլ պարագաներ է ստեղծել, որոնք նվազագույն տեղ են զբաղեցնում փակ վիճակում իսկ  օգտագործելուց առաջ անհրաժեշտ է միայն ձեռքի մի շարժումով բացել դրանք:

Բացի այդ, նորարար տեխնոլոգիայով կառուցված կահույքի տարրերն աչքի են ընկնում նրբաոճ դիզայնով և կարող են հարմարեցվել ցանկացած ճաշակի բնակարանում:

 

Տեսանյութը՝այստեղ։

 

Նորարար դիզայնով կահույք, որը թույլ կտա հնարավորինս շատ տարածք խնայել (տեսանյութ)