Աֆրիկայում երեք նոր թռչնատեսակ է հայտնաբերվել
Ամերիկացի կենդանաբանները երեք թռչնատեսակ են հայտնաբերել Աֆրիկայում և դրանց մասին պատմել Systematics and Biodiversity ամսագրում հրապարակված աշխատությունում:
Ինչպես նշում է Gazeta.ru-ն, նոր տեսակները հայտնաբերվել են Տեխասի համալսարանի պրոֆեսոր Հարի Վելկերի ղեկավարությամբ իրականացված գիտարշավի ընթացքում:
«Այս երեք տեսակների հայտնաբերումը լավ օրինակ է այն մասին, թե ինչքան շատ անհայտ բան է թաքնված Աֆրիկայում», — պարզաբանել է հեղինակը:
Գիտնականների խոսքերով` երկու թռչնատեսակ գտնվել է մայրցամաքի արևմուտքում, իսկ մեկը` այսպես կոչված՝ Կոնգոյի ավազանում: Գիտնականներն ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ առաջին երկու տեսակները շատ նման են իրար և բնակվում են բնական խոչընդոտներով չսահմանափակված տարածքներում:










