Հրվ. Կորեայում ցանկանում են մեքենաների հայելիները փոխարինել տեսախցիկներով
Աշխարհի տեխնոլոգիապես ամենաառաջադեմ պետություններից մեկի՝ Հարավային Կորեայի իշխանությունները մտադիր են մեքենաների հայելիները փոխարինել տեսախցիկներով, ինչի մասին հայտնում է gazeta.ru-ն:
Ըստ իրականացված հաշվարկների՝ կողային հայելիներից հրաժարումը հնարավորություն կտա վառելիքի ծախսը կրճատել 10%-ով՝ օդի դիմադրողականության նվազեցման հաշվին:
Բացի այդ, նորամուծության շնորհիվ կվերանա մեքենայի, այսպես կոչված, «կույր գոտին», ինչի արդյունքում կնվազի ավտովթարների թիվը:
Մասնագետները նաև կարծում են, որ կողային հայելիներից հրաժարումը կնպաստի տեղի արտադրողների կողմից առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման տեմպերի արագացմանն ու ավելի կգեղեցկացնի փոխադրամիջոցների տեսքը:










