Samsung-ը Galaxy S8-ի հետ կներկայացնի սեփական ձայնային օգնականը
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը, որը հոկտեմբերի սկզբին գնել է հանրահայտ Siri ձայնային օգնականը ստեղծողների կողմից հիմնված Viv Labs ստարտափը, պատրաստվում է շուտով ներկայացնել ձայնային օգնականի սեփական տարբերակը:
Ինչպես հայտնում է The Verge-ը, տեխնոլոգիական «հսկան» ոչ միայն հաստատել է լուրը, այլև մանրամասնել, որ ձայնային հավելվածը ներկայացվելու է նոր Galaxy S8 սմարթֆոնի հետ:
Նշվում է, որ նոր սերնդի սմարթֆոնը ներկայացվելու է տարեսկզբին: Նորույթի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:










