Մարդիկ ստիպված են հաշտվել այն մտքի հետ, որ նրանց աշխատատեղերը կզբաղեցնեն ռոբոտները. Իլոն Մասկ

12:53 • 07.11.16

Tesla Motors և SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը նախազգուշացրել է, որ մարդկությանն աղետ է սպասվում այն դեպքում, եթե մարդիկ չկարողանան ադապտացվել և իրենց տեղը գտնել ռոբոտների համատարած ներդրման ժամանակ: Այդ մասին հայտնում է Gizmodo կայքը:


«Մարդիկ ստիպված են հաշտվել այն մտքի հետ, որ նրանց աշխատատեղերը կզբաղեցնեն ռոբոտները: Մենք բոլորս ստիպված ենք լինելու գոյակցել առաջադեմ արհեստական ինտելեկտի հետ համակեցության պայմաններում»,- վստահ է Մասկը:


Ձեռնարկատիրոջ կարծիքով՝ արհեստական ինտելեկտը կփոխարինի գրեթե բոլոր մասնագետներին: Մասկը վստահ է, որ նեյրոցանցերը մոտ ապագայում կկարողանան մարդուց լավ կատարել անգամ ստեղծագործական բնույթի աշխատանք:

 

Մարդիկ ստիպված են հաշտվել այն մտքի հետ, որ նրանց աշխատատեղերը կզբաղեցնեն ռոբոտները. Իլոն Մասկ