Toyota-ն մտադիր է մինչև 2020 թվականն էլեկտրամեքենաների զանգվածային արտադրություն սկսել

10:59 • 07.11.16

Ճապոնական Toyota Motor ընկերությունը պատրաստվում է մինչև 2020 թվականն էկոլոգիապես մաքուր էլեկտրամեքենաների զանգվածային արտադրություն սկսել, հայտնում է «Նիկկեյ» լրատվամիջոցը:


Լրատվամիջոցի տվյալներով՝ 2017 թվականին ընկերությունը կստեղծի էլեկտրամեքենաների արտադրության պլանավորման խումբ: Այդ մեքենաները մարտկոցի մեկ լիցքավորմամբ կկարողանան հաղթահարել 300 կիլոմետր հեռավորություն: Մեքենաները կպատրաստվեն Prius և Corolla մոդելների պլատֆորմի վրա:


Էլեկտրամեքենաների զանգվածային արտադրության մեկնարկը կհամընկնի Տոկիոյում 2020 թվականի օլիմպիադայի մեկնարկի հետ, երբ Ճապոնիային է ուղղված լինելու աշխարհի ուշադրությունը:

 

 

Toyota-ն մտադիր է մինչև 2020 թվականն էլեկտրամեքենաների զանգվածային արտադրություն սկսել