Samsung-ի նոր Galaxy S8 սմարթֆոնի շնորհանդեսը հետաձգվել է մինչև ապրիլ
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը որոշել է նոր Galaxy S8 սմարթֆոնի շնորհանդեսը հետաձգել մինչև եկող տարվա ապրիլ, հայտնում է The Verge-ը՝ մանրամասնելով, որ Samsung-ը ցանկանում է նոր հեռախոսը համալրել սեփական արտադրության ձայնային օգնականով:
Նշվում է, որ ընկերության մասնագետները մտադիր են տվյալ հավելվածի գործարկման համար նախատեսված կոճակը տեղադրել սմարթֆոնի կողային հատվածում:
Աղբյուրը հավելում է, որ Samsung-ի ձայնային հավելվածը համատեղելի կլինի ոչ միայն Galaxy սմարթֆոնների, այլև ընկերության արտադրած մի շարք այլ գաջեթների հետ:
Վերադառնալով Galaxy S8-ի շնորհանդեսի ձգձգման թեմային՝ The Verge-ը նկատում է, որ այս անգամ ընկերության մասնագետներից ավելի շատ ժամանակ է պահանջվում նորույթի ապահովության հարցում 100%-ով վստահ լինելու համար:
Հիշեցնենք, որ Samsung-ը ստիպված էր ամբողջ աշխարհում հետ կանչել մեծ քանակությամբ Galaxy S7 սմարթֆոններ՝ դրանց ինքնահրկիզման բազմաթիվ դեպքերի պատճառով:










