Samsung-ում խուզարկումներ են անցկացվել՝ Հրվ. Կորեայի նախագահի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով

11:51 • 08.11.16

Հարավային Կորեայի դատախազությունը ստուգումներ է անցկացրել Samsung ընկերության գրասենյակներում՝ երկրի նախագահ Պակ Կըն Հեի և նրա ընկերուհի Ցոյ Սուն Սիլի շուրջ ստեղծված քաղաքական սկանդալի հետաքննության շրջանակում, որը կասկածվում է պետական որոշումների վրա անօրինական ազդեցություն ունենալու համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Հարավկորեացի դատախազները ստուգել են՝ արդյոք Samsung-ը ֆինանսական օգնություն է տրամադրել նախագահի ընկերուհու դստերը: Ավելի վաղ չհաստատված տեղեկություն էր հաղորդվել այն մասին, որ Samsung-ը 2,8 միլիոն եվրո է տրամադրել ընկերությանը, որի համասեփականատեր են Ցոյ Սուն Սիլը և նրա դուստրը:


Սկանդալը, որի մեջ ներգրավված են երկրի նախագահը և նրա ընկերուհի Ցոյ Սուն Սիլը, կապված է նրա հետ, որ վերջինս օգտագործել է Պակ Կըն Հեի նախագահական լիազորությունները՝ պետական գործերին միջամտելու և անձնական նյութական շահ ստանալու նպատակով:

 

 

 

Samsung-ում խուզարկումներ են անցկացվել՝ Հրվ. Կորեայի նախագահի շուրջ ստեղծված սկանդալի պատճառով