Ռոբոտին հաջողվել է «Ռուբիկ-կուբիկը» հավաքել 0.637 վայրկյանում (տեսանյութ)

21:08 • 10.11.16

Ռոբոտներին հնարավոր չէ ամեն ինչ «սովորեցնել», սակայն երբ գործը հասնում է տեխնիկական առաջադրանքներին, նորարար սարքավորումները հեշտությամբ են գլուխ հանում:

Ինչպես ներկայացնում է The Verge-ը, գերմանական Infineon ընկերությունը նոր ռոբոտ է կառուցել` ցուցադրելու համար, թե ինչքան արագ և անխափան են աշխատում սարքի միկրոպրոցեսորները: Դա ցուցադրելու համար նրանց դիմել են Ռուբիկի խորանարդի («Ռուբիկ-կուբիկ») օգնությանը:

Ռոբոտ սարքը այն հավաքել է 0.637 վայրկյանում` գրանցելով լավագույն ցուցանիշը, որը, սակայն, դեռ չի ամրագրվել Գինեսի ռեկորդների գրքում:

 

 

 

Ռոբոտին հաջողվել է «Ռուբիկ-կուբիկը» հավաքել 0.637 վայրկյանում (տեսանյութ)