Բալիում 13 ոտք ունեցող լորձնէակ է հայտնաբերվել (տեսանյութ)

16:49 • 10.11.16

Ինդոնեզիայում գտնվող Բալի կղզու մոտակայքում ջրասուզակը ծովի հատակին անսովոր արարածի է նկարահանել. այն ունի թափանցիկ գլուխ, որի միջոցով բռնում է որսին, ինչպես նաև՝ 13 ոտք:


Կենդանու մարմնի երկարությունը 13 սմ է:


Մի շարք մասնագետների կարծիքով` այն կարող է պատկանել լորձնէակների melibe viridis տեսակին, որի ներկայացուցիչները հանդիպում են Միջերկրական և Կարմիր ծովերում, ինչպես նաև` Մոզամբիկի ափերին:


Գիտությանը հայտնի է ծովային լորձնէակների ավելի քան 3 հազար տեսակ, որոնք տարբերվում են ձևով և գույնով. դրանց մեծամասնությունը բնակվում է արևադարձային ջրերում:

 

 

Բալիում 13 ոտք ունեցող լորձնէակ է հայտնաբերվել (տեսանյութ)