Porsche-ն գաղտնազերծել է շքեղ դասի Panamera մոդելի նորագույն տարբերակները. լուսանկարներ
Գերմանական Porsche ընկերությունը նախօրեին հայտարարել է իր նոր Panamera սեդանի ընդլայնված անվային բազայով տարբերակների ամբողջական շարք թողարկելու մասին:
Ինչպես հայտնում է Business Insider-ը, Panamera Executive անունը կրող նոր շարքի մոդելները ներկայանում են շքեղության նոր մակարդակով:
Ավելին, գերմանական մեքենաշինական հսկան ներկայացրել է նաև 330 ձիաուժ հզորություն զարգացնող V6 տուրբո շարժիչը, որը կգործարկվի նոր մոդելներում:
Մինչդեռ Panamera և Panamera 4 մոդելները կզինվեն 330 ձիաուժ հզորությամբ V6 շարժիչով, Panamera 4S հատուկ տարբերակը կհամալրվի 440 ձիաուժ հզորությամբ 2.9 լիտր ծավալային, V6 երկտուրբո շարժիչով:
Porsche նոր շարքի մոդելները պաշտոնապես կներկայացնի այս ամսվա ընթացքում կայանալիք Լոսանջելեսյան ավտոսրահի շրջանակներում:
















