Ներկայացվել է վիրտուալ իրականության նոթբուք-պայուսակը. լուսանկարներ
MSI ընկերությունը ներկայացրել է VR One համակարգիչը` նոր սերնդի վիդեոքարտով և Core i7 պրոցեսորով, որը նախատեսված է վիրտուալ իրականության տիրույթում խաղերի գործարկման համար:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, համակարգչին միանում է նաև վիրտուալ իրականության սաղավարտը: Բացի դրանից՝ նորագույն սարքավորումը կոմպակտ է և հարմար, իսկ արտաքինից ուսապարկի է նմանվում:
Սարքի հաստությունը 54 մմ, իսկ քաշը` 3.6 կգ: Նոթբուքը համալրված է նաև Intel Core i7-6820HK հզոր պրոցեսորով` 2.7 ԳԳց հաճախականությամբ, Nvidia GTX 1070 վիդեոքարտով` 7 ԳԲ հիշողությամբ:
Օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 16 ԳԲ: Կորպուսը համալրված է 3 USB, HDMI և Mini DisplayPort միակցիչներով:
Նոթբուքի աշխատանքն առանց էլեկտրականության տևում է մեկ ու կես ժամ, իսկ նորույթի արժեքը կազմում է 2000 դոլար:















