Facebook-ը պատրաստ է վերանայել գովազդի մատուցման կանոնները. The New York Times
Facebook սոցցանցը պատրաստ է վերանայել գովազդի որոշ տեսակների մատուցման կանոններն ու հրաժարվել ցուցադրել այն ռասայական կամ ազգային պատկանելիության հիման վրա, հաղորդում է The New York Times-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ մեկ ամիս առաջ տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ սոցցանցը գովազդատուներին առաջարկում է սպառող օգտատերերին ընտրել ազգային կամ ռասայական հայտանիշով, ինչը Facebook-ի լեզվով հնչել է որպես «էթնիկ ընդհանրություն»: Պարզվել է, որ այս կերպ պոտենցիալ կերպով խախտվում են քաղաքացիական իրավունքների վերաբերյալ օրենքները:
Նշվում է, որ սպառող օգտատերերի որոնման նման մոտեցումն առավել արդիական է բնակարանների, աշխատանքի տեղավորման և վարկային ծառայությունների գովազդի դեպքում: Facebook-ը հայտնել է, որ այժմ գովազդատուներից կպահանջի չզբաղվել այդ ոլորտներում «խտրականություն դրսևորող գովազդով»։










