Դուբայում սկսել են փորձարկել առանց վարորդների երթևեկող մեքենաները (լուսանկարներ)

22:33 • 13.11.16

Դուբայի տրանսպորտի և ճանապարհների վարչությունը սկսել է փորձարկել առանց վարորդների երթևեկող ինքնագնաց մեքենաները, որոնցից յուրաքանչյուրը կարող է մինչև 10 ուղևոր տեղափոխել:

Ինչպես հայտնում է Arabian Business-ը, ներկա պահին այդ տրանսպորտային միջոցները երթևեկում են 650 կմ երկարությամբ երթուղիներով քաղաքի Business Bay շրջանում:

Վարչության ներկայացուցչի խոսքով` փորձարկման նպատակն է նմանօրինակ մեքենաների աշխատանքի ստուգումը Դուբայի կլիմայական պայմաններում, ինչպես նաև բնակիչների իրազեկումը նորագույն տրանսպորտային միջոցների առկայության մասին:

Դուբայի իշխանությունների մարտավարության համաձայն` 2030 թվականին քաղաքում տեղաշարժի 25 տոկոսը իրականացվելու է «առանց վարորդի տրանսպորտով»: 

 

 

 

 

Դուբայում սկսել են փորձարկել առանց վարորդների երթևեկող մեքենաները (լուսանկարներ)