Իրաքյան բանակի ուժերն ազատագրել են հինավուրց Նիմրուդ քաղաքը. ԶԼՄ-ներ

17:02 • 13.11.16

Իրաքի կառավարական ուժերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ամբողջությամբ ազատագրել են հինավուրց Նիմրուդ քաղաքը, որը գտնվում է Իրաքի Մոսուլ քաղաքից հարավ-արևելք ընկած հատվածում: Այդ մասին հայտնել է «Աս-Սումարիա» արբանյակային հեռուստաալիքը:

Քաղաքը հայտնվել էր գրոհայինների իշխանության տակ երկու տարի առաջ:

Հիշեցնենք, որ Մոսուլի ազատագրման ցամաքային գործողությունը սկսվել է հոկտեմբերի 17-ին: Բացի կառավարական ուժերից, դրան մասնակցում են քրդական խմբավորումները, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական կոալիցիան: