Մոլդովայում ընթանում է նախագահական ընտրությունների 2-րդ փուլը

14:10 • 13.11.16

Այսօր Մոլդովայում մեկնարկել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլ. այս մասին հայտնում  է 1tv.ru-ն՝ մանրամասնելով, որ երկրի բարձրագույն ղեկավար պաշտոնի հավակնորդները 2-ն են:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սոցիալիստների առաջնորդ Իգոր Դոդոնին ու ընդդիմության թեկնածու Մայա Սանդուին:

Հայտնի է, որ առաջին փուլում Դոդոնի օգտին քվերակել էր ընտրողների 49%-ը, մինչդեմ Սանդուի օգտին՝ 39%-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ 2-րդ փուլում կհաղթի նա, ով կհավաքի ամենաշատ թվով ձայներ: