Ստալինի մահից հետո շուրջ 400 000 քաղբանտարկյալներ են ազատ արձակվել
Իոսիֆ Ստալինի մահից հետո ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում շուրջ 400 000 անօրինաբար բռնադատված մարդիկ են ազատ արձակվել:
Lenta.ru-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է ՌԴ Գլխավոր զինվորական դատախազության վարչության ղեկավար Օգոր Շաբոլտանովը: Նրա խոսքով` վերականգնման գործընթացն անցկացվել է երկու փուլով: Վերանայումներն իրականացվել են տուժողների կամ նրանց հարազատների բողոքների հիման վրա:
Նշվում է, որ 1953-1961 թվականներին հանվել են շուրջ 270 000 ԽՍՀՄ քաղաքացիներից նկատմամբ մեղադրանքները: Բռնադատվածների գործերի վերանայման երկրորդ փուլն սկսվել է 90-ականների սկզբին:
Պաշտոնյայի խոսքով` «Քաղաքական ռեպրեսիայի զոհերի վերականգնման մասին» օրենքի ընդունումից հետո 1991-2004 թթ. դատախազության մարմինները անկախ քաղաքացիների դիմումից վերանայել են բոլոր գործերը: Վերանայվել են ավելի քան 300 000 մարդկանց նկատմամբ հարուցված գործերը, ինչի արդյունքում շուրջ 125 000 քաղաքացի է ազատ արձակվել:










