Չինուհի օդաչուն մահացել է ուսումնավարժական թռիչքի ժամանակ

18:35 • 14.11.16

Չինաստանում ռազմական կործանիչի կին օդաչուն մահացել է այն բանից հետո, երբ ուսումնավարժական չվերթի ժամանակ ինքնաթիռը բախվել է մեկ այլ ինքնաթիռի: 

China Daily-ն գրում է, որ երրորդ սերնդի ռմբակոծիչ J-10-ը, որը կինը ղեկավարելիս է եղել տղամարդ օդաչուի հետ, բախվել է մեկ այլ J-10-ի։

Ենթադրվում է, որ հարվածի ժամանակ ստացված վնասվածքները դարձել են մահվան պատճառ: Նշվում է, որ թռիչքի ժամանակ կինը գտնվել է ետնամասային խցիկում: