Թիվ 1 տրոլեյբուսում դրամապանակ գողացած կինը հայտնաբերվեց
Նոյեմբերի 12-ին, ժամը 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Գայի պողոտայի թիվ 13/3 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասակայնության հետ կապերի վարչությունյից, քաղաքացին թիվ 1 տրոլեյբուսում 1973 թ. ծնված Աստղիկ Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը և տրոլեյբուսից իջնելուց նկատվել ոստիկանների կողմից:
Գողոնն առգրավված է: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:










