Հաքերները Google Pixel սմարթֆոնը կոտրել են 60 վայրկյանում (տեսանյութ)

13:51 • 14.11.16

Սեուլում PwnFest 2016 փառատոնի ժամանակ ցուցադրել են, թե ինչպես են 60 վայրկյանում կոտրում Google Pixel սմարթֆոնը: Պարզվել է, որ սարքի ծրագրային ապահովումն ունի վտանգավոր թերություն, հայտնում է The Register-ը:


Փառատոնի հիմնական խնդիրներից մեկը ծրագրային ապահովման թերությունները և խնդիրները հայտնաբերելն է։ Հայտնաբերված թերությունները փոխանցվում են ծրագրավորողներին, որոնք այնուհետ վերացնում են դրանք:


Բացի այդ, մասնագետները, որոնց հաջողվում է նման թերություններ հայտնաբերել, ֆինանսական պարգևատրում են ստանում: Այսպես, Google Pixel սմարթֆոններում թերություն հայտնաբերած հաքերները ստացել են 120 հազար դոլար:


Նրանք կարողացել են ծրագրային ապահովման պաշտպանությունը շրջանցել վնասակար կոդի օգնությամբ: Ինչպես պարզվել է՝ պաշտպանությունը շրջանցելու համար բավական է յուրահատուկ բովանդակությամբ հաղորդագրություն ուղարկել սմարթֆոնին: Դրանից հետո սարքը կարելի է ղեկավարել հեռակա կարգով և հասանելիություն ստանալ օգտատիրոջ տվյալներին:

 

Հաքերները Google Pixel սմարթֆոնը կոտրել են 60 վայրկյանում (տեսանյութ)