Համացանցում են հայտնվել ծանոթությունների կայքերի 400 միլիոն օգտատերերի տվյալները
Տեղեկատվական անվտանգության մասնագետները (LeakedSource խումբը) հայտնել են ծանոթությունների ամենամեծ կայքերից մեկի՝ AdultFriendFinder-ի, ինչպես նաև ընկերությանը պատկանող այլ կայքերի օգտատերերի 412 էջ կոտրելու մասին: Օգտատերերի լոգինները (մուտքանունները) և գաղտնաբառերը տեղադրվել են համացանցում, հաղորդվում է կազմակերպության կայքում:
Դրա հետ մեկտեղ կոտրվել են cams.com, penthouse.com, stripshow.com, icams.com և մեծահասակների համար մի քանի այլ կայքեր: LeakedSource-ում այն համարում են 2016 թվականի ընթացքում ամենախոշոր դեպքը:
Ինչպես պարզվել է՝ կայք մտնելու համար ամենատարածված գաղտնաբառը եղել է 123456 թվերի հերթականությունը: Այս հեշտ գաղտնաբառն օգտագործել է մոտ 1 միլիոն օգտատեր: 12345 գաղտնաբառն օգտագործվել է ավելի քան 635 հազար անգամ, իսկ 123456789 գաղտնաբառը՝ ավելի քան 585 հազար անգամ:










