Մոլդովայի նորընտիր նախագահը խոստացել է առաջին հերթին այցելել Մոսկվա
Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Սոցիալիստների կուսակցության առաջնորդ Իգոր Դոդոնը lenta.ru-ին հայտնել է, որ որպես երկրի նախագահ իր առաջին այցը կկատարի Ռուսաստան:
«Ինչպես հայտարարել եմ նախընտրական արշավի ընթացքում՝ առաջին այցը կլինի Մոսկվա, իմ խոսքը ես կպահեմ»,- ասել է Դոդոնը:
Լույս երկուշաբթի Դոդոնը հայտարարել է երկրի նախագահի ընտրություններում իր հաղթանակի մասին: Ավելի ուշ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես նրան հաղթող է ճանաչել քվեարկության երկրորդ փուլի 100 տոկոս ձայների հաշվարկից հետո:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, Դոդոնը մտադիր է վերականգնել Մոլդովայի ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, մոլդովական արտադրանքը վերադարձնել ռուսական շուկա և կարգավորել 2 երկրների համագործակցությունն էներգետիկ ոլորտում:
Նախագահական ընտրություններում նրա մրցակիցն էր «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն։










