«Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ական դառնալու հարցից պետք չէ զարմանալ». Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստի մասին (տեսանյութ)
Վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալու հարցից ոչ պետք է զարմանալ, ոչ պետք է չզարմանալ: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ վարչապետի հանրապետականացման հարցն է քննարկվելու ՀՀԿ հրատապ նիստում: Ավանդաբար հինգշաբթի անցկացվող ՀՀԿ նիստն անցկացվում է այսօր:
«Հրատապության խնդիր չկա: Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ական դառնալու հարցից ոչ պետք է զարմանալ, ոչ պետք է չզարմանալ»,-ասաց Շարմազանովը:
Արդեն իսկ տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ում ակտիվ քննարկվում է ռեյտինգային պատգամավորների թեկնածուների հարցը:
Հարցին, թե կրկին հին ՀՀԿ-ականնե՞րն են ցուցակում, քանի որ, օրինակ՝ Սյունիքի ՀՀԿ կառույցում վերընտրվել է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ինչից ենթադրություններ կան, որ հենց նա է լինելու ռեյտինգային պատգամավորը Սյունիքից, ՀՀԿ խոսնակը պատասխանեց. «Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իրավունք ունի մասնակցել ընտրություններին: Գործադիր մարմնի նիստում չեն քննարկել, համագումարի հարցն են քննարկում»:
Մանրամասները՝ տեսանյութում:










