Մի՛ վախեցեք. Թրամփը կոչ է արել ցուցարարներին չվախենալ իրենից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր ընտրվելու դեմ փողոց դուրս եկած ցուցարարները չպետք է վախենան իրենից, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ մի շարք խոշոր քաղաքներում հազարավոր ցուցարարներ բողոքում են Թրամփի ընտրվելու դեմ: Ցույցերի հիմնական օջախներ են դարձել Մայամին, Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Ատլանտան, Ֆիլադելֆիան և Պորտլենդը:
«Ես, իհարկե, կասեմ նրանց՝ մի՛ վախեցեք»,- ասել է ԱՄՆ նորընտիր նախագահը CBS հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդմանը տված հարցազրույցում:
«Մի՛ վախեցեք: Մենք կվերադարձնենք մեր երկիրը: Բայց հաստատ մի՛ վախեցեք»,- հավելել է Թրամփը։
Հիշեցնենք, որ հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակ է տարել նոյեմբերի 8-ին կայացած նախագահական ընտրություններում: Նրա մրցակիցն էր դեմոկրատ Հիլարի Քլինթոնը։










