«Սիմփսոնները» մեկնաբանել են Թրամփի նախագահության մասին իրենց կանխատեսումը

16:32 • 14.11.16

«Սիմփսոնները» անիմացիոն սերիալի ստեղծողները նոր էպիզոդում մեկնաբանել են 2000 թվականին ցուցադրված սերիայում հանրապետական միլիարդատեր Դոնալդ Թրամփի նախագահության մասին իրենց կանխատեսումը։ Սերիայից մի հատված հայտնվել է Twitter-ում, գրում է lenta.ru-ն:


2000 թվականին «Բարտն ապագայում» սերիայում Բարտ Սիմփսոնը տեսնում է, թե ինչ է տեղի ունենալու 30 տարի անց: Մասնավորապես՝ նրա քույրը` Լիզան, դառնում է ԱՄՆ պատմության մեջ առաջին կին նախագահը:


Սյուժեի համաձայն՝ նոր նախագահը պետք է հաղթահարի իր նախորդի աշխատանքի աղետալի հետևանքները: Նախորդն էլ, ինչպես պարզվում է, hենց Թրամփն է:


Նոր տեսահոլովակում, որը տեղադրվել է Twitter-ում, Բարտը գրատախտակի վրա գրում է՝ «Ճիշտ լինելը զզվելի է»: