Ուկրաինայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

16:44 • 14.11.16

Ուկրաինայի գերագույն ռադայի հաշտեցման խորհրդի նիստի ժամանակ «Ընդդիմադիր դաշինք» խմբակցության համանախագահ Յուրի Բոյկոն հարվածել է Ռադիկալ կուսակցության առաջնորդ Օլեգ Լյաշկոյին, գրում է korrespondent.net-ը:


Լյաշկոն մեղադրել է Բոյկոյին հրահանգներ ստանալու նպատակով Մոսկվա այցելությունների համար և խնդրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը զբաղվել այդ հարցով:


Այս հայտարարությանը Բոյկոն բռունցքներով է պատասխանել: