Քրեական օրենսգրքի 3 հոդվածների մեղադրանքով հետախուզվող 35-ամյա կինը բաժին է ներկայացել

12:37 • 15.11.16

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ վարչություն է ներկայացել 1981 թ. ծնված Լիլիթ Կ.-ն:

Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 35-ամյա կինը նոյեմբերի 10-ից Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի, 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի և 258 հոդվածի (Խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքներով:

Խափանման միջոցը` կալանք: