Բրյուսելում հազարավոր զինծառայողներ բողոքում են կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման դեմ

13:56 • 15.11.16

Բրյուսելում 5-7 հազար զինծառայողներ մասնակցում են Բելգիայի իշխանությունների` մինչև 2030 թվականը քայլ առ քայլ կենսաթոշակային տարիքի շեմը ներկայիս 56-ից 63 բարձրացնելու որոշման դեմ բողոքի ցույցերին: Այս մասին լրագրողներին հայտնել է զինծառայողների արհմիության ներկայացուցիչը:


Աղբյուրի հաղորդմամբ` զինվորականները նաև դժգոհ են կենսաթոշակային տարիքի շեմի բարձրացման հիման վրա պլանավորվող կենսաթոշակային վճարների վերահաշվարկից, որն, իրենց կարծիքով, իրենց օգտին չի լինի։


РИА Новости
-ն գրում է, որ, համաձայն Բելգիայի գործող օրենսդրության, զինվորականներին արգելված է գործադուլների անցկացումը, սակայն թույլատրված է ազատ օրերին ցույցեր անցկացնելը: Հենց այսպիսի օր է նոյեմբերի 15-ը Բելգիայում, երբ նշվում է թագավորի տոնը:


Նշվում է, որ երեքշաբթի Բելգիայի պաշտպանության նախարար Ստեվեն Վանդեպուտը կընդունի զինվորականների ներկայացուցիչներին: