Իսրայելը պայթուցիկ հայտնաբերել կարողացող անօդաչու սարք է ցուցադրել

16:11 • 15.11.16

Իսրայելական Laser Detect Systems ընկերությունը Թել Ավիվում կայացած HLS&Cyber Expo ցուցահանդեսին ներկայացրել է SpectroDrone անվանումով՝ աշխարհում առաջին անօդաչու սարքը, որը զինված է անվտանգ հեռավորությունից պայթուցիկներ և ինքնաշեն պայթուցիկ սարքեր հայտնաբերելու զգայակներով: Այդ մասին հաղորդվում է LDS-ի կայքում:


Անօդաչու սարքը զինված է մի քանի կիլոմետր հեռավորությունից պայթուցիկների և գազերում, հեղուկներում, փոշիներում այլ վտանգավոր նյութերի հայտնաբերման լազերային համակարգով, որը մշակել է ընկերությունը։ 


Ենթադրվում է, որ նոր սարքը կարելի է օգտագործել ահաբեկիչների բազաների և պահեստների որոնման համար, ինչպես նաև՝ հակամարտության գոտիներում ականներ և ռումբեր հայտնաբերելիս:

Իսրայելը պայթուցիկ հայտնաբերել կարողացող անօդաչու սարք է ցուցադրել