ԵՄ-ն կարող է կորցնել իր հանդեպ վստահությունը, եթե Ուկրաինայի և Վրաստանի համար չչեղարկի վիզային ռեժիմը. Հունգարիայի ԱԳՆ
Եթե Եվրամիությունը Վրաստանին և Ուկրաինային չտրամադրի առանց վիզայի ռեժիմ, այն կկորցնի իր հանդեպ վստահությունը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն, գրում է gazeta.ru-ն:
Դիվանագետի խոսքով՝ այն բանից հետո, երբ Ուկրաինան և Վրաստանը վիզային ռեժիմի վերացման համար կատարեցին բոլոր առաջադրված պահանջները, Եվրամիության որոշ երկրներ սկսեցին առաջադրել նոր պայմաններ, որոնց մասին չէր խոսվում բանակցային գործընթացի սկզբում:
«Այժմ դրված է Եվրամիության հանդեպ վստահության հարցը, որովհետև այն չի կարողանում կատարել իր խոստումը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ ԵՄ-ն պետք է օգնի երկրներին, որոնք ցանկանում են եվրոպական ուղով ընթանալ:










