Ճապոնիայի փողոցներից մեկում առաջացած հսկայական փոսը վերականգնվել է
Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում առաջացած հսկայական փոսը մասնագետները լցրել են 48 ժամվա ընթացքում, սակայն ճանապարհի վերաբացումը հետաձգվել էր անվտանգության ստուգումների պատճառով:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, 30 մետր խորությամբ փոսը կայարանի մոտակայքում գտնվող բանուկ փողոցում բացվել էր մեկ շաբաթ առաջ` նոյեմբերի 8-ին` վտանգելով կործանել մոտակա շենքերը:
Ճանապարհը հետիոտնի և երթևեկության համար վերաբացվել է երեքշաբթի, երբ տեղի իշխանություններն այն անվտանգ են հայտարարել:










